
Եվրահանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Ռուսաստանի ակտիվները. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսաստանյան ակտիվները, սակայն դրանք կօգտագործի Ուկրաինային ռեպարացիաների տեսքով վարկեր տրամադրելու համար:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիությունում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում ամենամյա ուղերձի ընթացքում։Նա հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ աշխատեն նոր որոշման ուղղությամբ, որպեսզի ֆինանսավորեն Ուկրաինայի ռազմական պատասխանը՝ սառեցված ռուսաստանյան ակտիվների հիման վրա:
«Ռուսաստանյան այդ ակտիվների հետ կապված միջոցների հաշվին մենք կարող ենք Ուկրաինային տրամադրել ռեպարացիոն վարկ: Բուն ակտիվները չեն բռնագրավվի, և ռիսկերն ստիպված կվերցնենք մեզ վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան վարկը կմարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը վճարի ռեպարացիաները: Այդ միջոցներն Ուկրաինային կօգնեն արդեն հիմա, բայց դրանք նաև չափազանց կարևոր են միջնաժամկետ և երկարաժամկետ