Բաժիններ՝

Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, թե էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տարածում գտած տեղեկատվությունը, թե իբր երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է, իրականությանը չի համապատասխանում։

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել։

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արման Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս