Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը «Grand Swiss 2025»-ի 6-րդ տուրում հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand Swiss Tournament 2025 Open»-ում:

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Grand Swiss 2025» շախմատի մրցաշարի 6-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը հաղթել է 2738 վարկանիշ ունեցող Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Այս հաղթանակից հետո Սարգսյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3 միավոր, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարն է շարունակում մնալ Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 2 միավոր։«Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 11 տուրից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 15-ին:

Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս