Բաժիններ՝

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Մեծ Բրիտանիայում գործող և ողջ աշխարհի բանտային համակարգերի վերաբերյալ տեղեկություն պարունակող «World Prison Brief» տվյալների բազան հրապարակել է ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այդ ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որտեղ կա 1.8 մլն դատապարտյալ։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը՝ 1.69 մլն բանտարկված անձանցով։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 850.000 ցուցանիշով։

Հնդկաստանը և Ռուսաստանը հայտնվել են 4-րդ և 5-րդ տեղերում՝ համապատասխանաբր 573.000 և 433.000 բանտարկյալներով։

Թուրքիան ներառված է առաջին տասնյակում և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 362.000 բանտարկյալով։ Թուրքիային հաջորդում են Թայլանդը և Ինդոնեզիան։ Առաջին 10-յակը եզրափակում են Մեքսիկան ու Իրանը՝ համապատասխանաբար՝ 233.000 և 189.000 դատապարտյալներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930