Բաժիններ՝

Չինաստանի հարավում ավելի քան 41 000 մարդու են տարհանել «Տապա» թայֆունի պատճառով

Չինաստանի Գուանդունի նահանգի Ցզյանմեն քաղաքային շրջանում ավելի քան 41 000 մարդ է տարհանվել «Տապա» թայֆունի պատճառով, որը սեպտեմբերի 8-ին հասել է երկրի հարավային ափ:

Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների նախազգուշացման և վերացման տեղական մարմիններին։

Բացի այդ, ըստ գործակալության, 182 ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ տարրական, միջնակարգ դպրոցների ու մանկապարտեզների շուրջ 120 000 սան դադարեցրել է պարապմունքները։ Տարհանվածների մի մասը տեղավորվել է ժամանակավոր տեղավորման վայրերում։ Տարերային աղետների հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են վթարային-փրկարարական թիմեր, որոնց կազմում կա 3300 մարդ, ինչպես նաև կամավորներ ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ պարեկային կատերներ ու քարշակներ։

«Տապա»-ն արդեն 16-րդ թայֆունն է, որ հարվածում է Չինաստանին այս տարի: Թայֆունի առավելագույն արագությունն էպիկենտրոնում կազմել է վայրկյանում 30 մետր, իսկ նվազագույն ճնշումը՝ 978 հեկտոպասկալ։

Չինաստանի օդերևութաբանական վարչությունը նշում է, որ 1949-2024 թթ. ընկած ժամանակաշրջանում թայֆունների վերլուծության համաձայն՝ Գուանդունի նահանգում մոլեգնած թայֆունների ավելի քան 90%-ն ուժեղ արևադարձային փոթորիկներ են եղել։ «Տապա» թայֆունն ինտենսիվությամբ հասել է ուժեղ արևադարձային փոթորկի, ինչպես նախորդ տարիներին տեղի ունեցած թայֆունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս