
ԵՄ-ն դիտարկում է նոր պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի բանկերի նկատմամբ․ Bloomberg

Եվրամիությունը դիտարկում է ռուսական բանկերի ու էներգետիկայի ոլորտում գործող կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ որպես Ուկրաինայի դեմ պատերազմական գործողությունները դադարեցնելուն միտված նոր քայլ։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։
Bloomberg-ի տվյալներով՝ նոր փաթեթում կարող են ներառվել պատժամիջոցներ, որոնք կառնչվեն ռուսական վճարային ու քարտային համակարգերին։
Հաղորդվում է, որ ԵՄ պաշտոնյաների պատվիրակությունը Վաշինգտոն կայցելի այս շաբաթ՝ հանդիպելու ամերիկացի գործընկերներին ու քննարկելու համատեղ գործողությունների հնարավորությունը։