Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Շնորհավորում եմ Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Անհամբեր սպասում եմ մեր երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, ներառյալ՝ մեր տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը», – գրել է նա։

Միրզոյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Լամիին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։ «Շնորհավորում եմ նրան փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս