Բաժիններ՝

Ի՞նչ են ամենաշատը պատվիրել Հայաստանից Wildberries-ի միջոցով

Ամառը Wildberries-ում անցավ վառ գնումների և նոր ռեկորդների ներքո։ Հայ գնորդները նախընտրեցին գեղեցկություն, հարմարավետություն և տեխնոլոգիաներ, իսկ ամենապահանջված ապրանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին․ Հայաստանում սիրում են համադրել ինքնասպասարկումն ու տան խնամքը։

Անվիճելի առաջատար դարձան «Գեղեցկություն» կատեգորիայի ապրանքները․ հենց դրանցից էին այս ամռանը ամենաշատ պատվերները։ Երկրորդ տեղում հայտնվեց հագուստը․ գնորդները ընտրում էին թեթև հագուստ և սպորտային պարագաներ հանգստի համար։ Թոփ-5-ում ընդգրկվեցին նաև կոշիկները, աքսեսուարները և կենցաղային տեխնիկան։

Ամառվա հիթերից առանձնացան թթվածնային բծահեռացնող միջոցները, խողովակների մաքրման պարկուճները, ինչպես նաև մաշկի խնամքի միջոցները։ Ցանկում ընդգրկվեցին նաև ունիվերսալ մաքրող մածուկ, մանկական կաթնային խառնուրդ, ինչպես նաև գաջեթներ՝ սմարթֆոններ և տան համար նախատեսված գոլորշիով մաքրող սարքեր։

Ամառային վաճառքները ցույց տվեցին գնորդների նախընտրությունները, սակայն առջևում աշունն է․ ինչը նշանակում է, որ ուշադրության կենտրոնը կարող է փոխվել։ Սեպտեմբերին սովորաբար մեծանում է հետաքրքրությունը հագուստի և կոշիկի հանդեպ․ նոր ուսումնական ու գործնական սեզոնը դրդում է թարմացնել զգեստապահարանը։ Գեղեցկությունն ու խնամքը մնում են մշտական առաջնահերթություն, պարզապես փոխվում են շեշտադրումները․ թեթև ու արևապաշտպան միջոցներին հաջորդում են ավելի սնուցող և վերականգնող ազդեցությամբ միջոցները։ Իսկ ցրտերի ու տանը երկար երեկոների հետ ավելի մեծ նշանակություն են ստանում տեխնիկան և կենցաղային ապրանքները՝ այն ամենը, ինչը կյանքը դարձնում է հարմարավետ ու ջերմ։

Wildberries-ի Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանի մեկնաբանությունը.

«Wildberries-ը ուշադիր հետևում է դինամիկային և պատրաստում է նոր առաջարկներ ակտիվ աշնանային սեզոնի համար։ Հրապարակված վերլուծական տվյալները կարևոր հուշում են նաև մեր գործընկեր-ձեռնարկատերերի համար․ դրանք հստակ ցույց են տալիս, թե որ կատեգորիաներն են այսօր առավել պահանջված և որտեղ է թաքնված մեծ աճի պոտենցիալը։ Մենք նաև տեսնում ենք, որ զգալիորեն աճել է պահանջարկը մեծածավալ ապրանքների և տան համար նախատեսված լայն տեսականու ապրանքների նկատմամբ։ Սա հաստատում է․ գնորդները ավելի ու ավելի ակտիվ են օգտվում առցանց հարթակից կենցաղային հարցերը լուծելու համար՝ վստահելով մեզ ոչ միայն գեղեցկության և նորաձևության ոլորտում, այլև ավելի պրակտիկ ուղղություններով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս