Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կիրակոսյանը ազատվել է զբացերած պաշտոնից: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության կապիտան Արման Հակոբյանը նշանակվել է Երևանի ՃՈ պետի տեղակալ՝ ազատվելով Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
shamshyan.com