Խոշոր ավտովթար՝ Երևանում. Камаз-ը կողաշրջվել է (լուսանկարներ)
Մայիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 65-ամյա Ալեքսան Բոզինյանը Դավիթ Անհաղթ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, վարելով Камаз մակնիշի 62 ԼՕ 217 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել քարի հանքի տարածքում՝ ժայռաբեկորների վրա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները մեծ աշխատանք են կատարել և պատգարակով նրան տեղափոխել են՝ հասցնելով վթարի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադին: Վիրավորը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ մինչև կողաշրջվելը Ա. Բոզինյանը բեռնատարով բախվել է ВАЗ-2107 մակնիշի 34 TՍ 973 համարանիշի ավտոմեքենային։