Շնորհակալ եմ, որ կալանքս երկարաձգեցիք. Լիդյայից հետո ես գետնի տակը կմտնեի. Բագրատ սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այդպիսի որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն այսօր բոյկոտել են դատական նիստը։ Դատավորը մեղադրողների միջնորդությունը բավարարեց առանց փաստաբանների ներկայության։

«Վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, միջդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն փոխվել։ Խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը տվյալ վարույթի սույն փուլում բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,– հայտարարեց Ֆարխոյանը։

Տեսանյութեր

Լրահոս