Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից
Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին «Փաստինֆո» -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ազատումների պատճառը օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպն է, որի հետեւանքով մեկ շարքային զինծառայող սպանվել է, իսկ մեկ այլ զինծառայող գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով գտնվում է հիվանդանոցում։
Նշենք, որ այսօր առավոտյան զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները իրենց որդու դին փորձում էին բերել Երևան ի նշան բողոքի: Նրանց ընդառաջ է գնացել Պաշտպանության նախարարը: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները դիակը ետ են տարել գյուղ հուղարկավորության համար:
«Կրկին շարունակվում են կեղծ լուրերի տարածումը: Սպանողը իբր բարձրաստիճան գեներալի որդի է: Նման բան չկա, դրանք կեղծ լուրեր են»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառել է Արծրուն Հովհաննիսյանը: