Հրդեհի առաջացման պատճառը պարզվել է
Ապրիլի 7-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Ուռուտ գյուղի բնակիչ Պարգև Մալխասյանի տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել էր ապրիլի 8-ին, ժամը 03.25-ին, հրշեջ 1 մարտական հաշվարկի ուժերով:
Մայիսի 17-ին, ժամը 13.30-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական սնուցման ցանցում առաջացած վթարային ռեժիմը, ինչի հետևանքով պատճառվել է 300.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր: