Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում «խաղաղության» առասպելների տարածումը. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. ««Խաղաղության» սուտ պատրանքը․ ինչպես է մանիպուլացվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման:

2025 թ. ամռան վերջերին հայկական հանրային դաշտում, հատկապես սոցիալական ցանցերում, ակտիվորեն տարածվում է այն թեզը, թե իբր Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ՝ նախևառաջ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի առումով։

Վիճակն այն աստիճանի է հասել, որ հայկական տեղեկատվական տիրույթում սկսեցին հայտնվել ադրբեջանական քարոզիչներ, որոնք շատ ակտիվ տարածում են նույն թեզը՝ իբր Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Հայկական և ադրբեջանական քարոզիչները միասին համաձայնված աշխատում են՝ հասարակությանը թելադրելով շինծու “խաղաղության” պատրանք։ Սակայն իրականում սա ոչ թե խաղաղություն է, այլ ուղիղ խաբեություն։

Ինչ է «Արևմտյան Ադրբեջան»․ պետական մակարդակով տարածվող քարոզչությունը։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող կոնցեպտը իռրեդենտիստական քարոզչություն է, որը տարածվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ներառյալ նախագահ Իլհամ Ալիևը։ Այն ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական պետական ԶԼՄ-ների և ալիևյան կեղծ-ակադեմիական կառույցների միջոցով։

Ճիշտ այդ կառույցներն են տարածում այն թեզը, թե Հայաստանի ներկայիս տարածքը պատմականորեն «ադրբեջանական հողեր» են։ Հատուկ ընդգծենք , որ հենց Ալիևը բազմիցս հայտարարել է․ «Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։

Այնուամենայնիվ, հայկական մեդիադաշտում հնչում են հայտարարություններ, թե Ադրբեջանը հրաժարվում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից, դադարեցնում է իր պահանջները և գալիս է խաղաղություն։

Սակայն փաստերն այլ բան են ասում․ պաշտոնական կառույցները, ներառյալ Western Azerbaijan Community-ն, որը ենթարկվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմին, պաշտոնապես հերքել են իրենց լուծարման մասին լուրերը՝ դրանք որակելով որպես «սուտ» և «ֆեյք»։
Ադրբեջանի պետական։ բյուջետային ծախսերի մեջ նաև ներառված էր “արևմտյան Ադրբեջան” նախագծի տարածմանն և հիմնավորման համար բավականին լուրջ գումարներ։ Այսինքն մենք գործ ունենք պետական ծրագրի հետ։

Երկակի մանիպուլյացիա։

Այսպիսով, գործ ունենք երկակի մանիպուլյացիայի հետ․

Մի կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակով ՀԵՆՑ ԱՅՍՕՐ տարածվում է ագրեսիվ տարածքային նկրտումները արդարացնող հռետորաբանություն «Արևմտյան Ադրբեջանի» միջոցով։

Մյուս կողմից՝ Հայաստանում հասարակ մարդկանց շրջանում տեղեկատվական կեղծ լուրեր տարածելով ստեղծվում է շինծու խաղաղության պատրանք և իբր պահանջների դադարեցում։

Ի՞նչն է մղում Հայաստանում գործող տեղեկատվական դաշտի որոշ աղբյուրներին տարածել այս սուտ նարատիվները։
Ամեն ինչ պարզ է․ իշխող «թավշյա» իշխանության վարկանիշի փրկությունը։

Ադրբեջանի շահը հայկական պատրանքի լույսի ներքո.

Սոցիալ-քաղաքական խորացող ճգնաժամի պայմաններում իշխանությունները ձգտում են հանրությանը ցույց տալ խաղաղության իրատեսությունը։ Իսկ Ադրբեջանը կենսականորեն շահագրգռված է Հայաստանում ներկայիս իշխանության պահպանմամբ՝ այն դիտարկելով որպես պատմական հնարավորություն Հայաստանի՝ որպես պետության ապամոնտաժման համար։

Սա դրվագ չէ, այլ համակարգային միտում և խաղաղասիրական սուտի մահաբեր հոսքը միայն կաճի։ Հայաստանում ավելի ու ավելի կփառաբանեն «խաղաղությունը Ադրբեջանի հետ», իսկ Բաքվում շարունակելու են քարոզել հայկական տարածքների նվաճման գաղափարը։

Հռետորիկական հարց

Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում «խաղաղության» առասպելների տարածումը։

Միակ եզրակացությունն այն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» նախագծի չեղարկման մասին ֆեյքը պարզապես խաղաղության իմիտացիա է։ Այն ավելի շատ հիշեցնում է զանգվածային տեղեկատվական «ցավազրկում»՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրական գործողությունից առաջ։

Վերջաբան

Այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ ամռանը, երբ Հայաստանի ներքին մթնոլորտը աշնանը ընդառաջ կտրուկ քաղաքականացվում է։
Պետք է սպասել մանիպուլյատիվ հաղորդագրությունների նոր հոսքի, որոնք կպատրաստեն հանրությանը հերթական սուտ կոնցեպտի համար․ իբրայս իշխանությունը բերել է խաղաղություն, իսկ առանց նրանց կլինի պատերազմ։

Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է․ հենց այս իշխանությունն է գլխավոր ռիսկերի և սպառնալիքների գեներատորը Հայաստանի համար»։

Տեսանյութեր

Լրահոս