Բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտությունները լուծվել են տարածքային փոփոխություններով. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտությունները լուծվել են տարածքային փոփոխությունների միջոցով։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Reuters-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու դիմաց պահանջել է Կիևից ամբողջությամբ դուրս բերել զորքը Դոնեցկի արևելյան շրջանից։

Ռուսաստանն այժմ օկուպացրել է Ուկրաինայի մոտ մեկ հինգերորդը, Դոնեցկի ամբողջական վերահսկողության համար, սակայն, մարտերը դեռ շարունակվում են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, թե խնդրի լուծումը հնարավոր է ներառի «տարածքների փոխանակում» կամ ճշգրտում՝ առանց հավելյալ մանրամասների։

Տեսանյութեր

Լրահոս