Թրամփն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են անցկացրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են անցկացրել։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ։

«Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպում ունենալուն»,-իր գրառման մեջ նշել է Դոնալդ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս