Զինծառայողը հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս