Բաժիններ՝

«Քցված» բելառուսները դատի կտան ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին. մամուլ

«Ժամանակը» տեղեկացրել է, որ բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանը սպառնում է դատի տալ ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս չվճարի Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:

Երեկ գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը «Ժամանակի» հարցին՝ գումարը վճարե՞լ է արդեն Վ. Կարապետյանը, պատասխանեց. «Ոչ, երեկ խոստացել էր, որ կվճարի, բայց նա նման խոստում տալիս է արդեն մոտ մեկ տարի: Մեր իրավաբաններն այս պահին փաստաթղթեր են պատրաստում՝ նրան դատի տալու համար»,- Վասիլի Վիլենինովիչի խոսքն է մեջբերում «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս