Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Hyundai» մակնիշի՝ 33 OP 387 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն այս պահին պարզում են զոհի և վիրավորի ինքնությունը:

Գլխիվայր շրջված ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Մասիսի ոստիկանների օգնությամբ մեծ դժվարությամբ ուղղել են, որից հետո մեքենայում հայտնաբերվել է 42-ամյա Կարեն Գուլաբյանի անվամբ վարորդական վկայական:

Տեսանյութեր

Լրահոս