Բաժիններ՝

Հայաստանում 2025 թվականի առաջին կեսին բեռնափոխադրումների ծավալն աճել է

Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին իրականացված բեռնափոխադրումների ծավալը 1.9 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում տրանսպորտի բոլոր միջոցներով տեղափոխվել է 7 մլն 580.1 հազար տոննա բեռ, որից 5 մլն 835.9 հազար տոննան ավտոմոբիլային, 989.5 հազար տոննան՝ մայրուղային խողովակաշարային, 735.9 հազար տոննան՝ երկաթուղային, իսկ 18.8 հազար տոննան՝ օդային (ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացրած բեռնափոխադրումները):

Հատկանշական է, որ առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ առավել մեծ աճ է գրանցվել երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում՝ 27.6 տոկոսով։ Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 8.7, մայրուղային խողովակաշարային՝ 1.7 տոկոսով: Իսկ ավտոմեքենաներով բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 0.6 տոկոսով:

Առաջին եռամսյակում տեղափոխվել է 3 մլն 462.5, իսկ երկրորդում՝ 4 մլն 117.6 հազար տոննա բեռ, առավել շատ՝ հունիսին (1 մլն 469.2 հազար տոննա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս