Թուրքիայի և Սիրիայի միջև տնտեսական նոր համաձայնություններ են ձեռք բերվել

Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) հովանավորությամբ կայացել է Թուրքիա-Սիրիա հարաբերություններին նվիրված հատուկ նիստ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Առևտրի նախարարի տեղակալ Վոլքան Աղարը և Սիրիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Մուհամմեդ Նիդալ Էշ-Շաարը:

Նիստի ժամանակ քննարկվել են Թուրքիայի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների ապագայի հեռանկարները և ստորագրվել են 10 նոր հուշագրեր: Հուշագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած առևտրից մինչև արդյունաբերություն:

Ստորագրված համաձայնությունները ներառում են Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի համագործակցությունը Դամասկոսի, Հալեպի, Լազկիեի և Համայի առևտրի պալատների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031