Բաժիններ՝

Մարկո Ռուբիոյի և Սթիվ Ուիթկոֆի զրուցին կարող է հայտարարություն հաջորդել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 6-ին բանակցություններ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձող ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Մամուլի հաղորդմամբ՝ պետքարտուղարն ասել է, որ զրույցի արդյունքներով շուտով կարող է հայտարարություն տարածվել:

Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթկոֆը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում, որը տևել է շուրջ 3 ժամ, քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031