Բաժիններ՝

Թրամփը կեսգիշերից հետո հայտարարություն կանի Օվալաձև աշխատասենյակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից հայտարարություն կանի, պետության ղեկավարի նախատեսված հայտարարության թեման դեռևս չի հրապարակվել։ Այս մասին նշված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության հրապարակած աշխատանքային գրաֆիկում։

«16:30-ին(Երևանի ժամանակով 00:30) Նախագահը հայտարարություն կանի Օվալաձև աշխատասենյակից», – նշվում է փաստաթղթում:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Վաշինգտոնի կողմից օտարերկրյա ապրանքների վրա սահմանվող լրացուցիչ մաքսատուրքերին։ Օգոստոսի 4-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի համար նախատեսված մաքսատուրքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031