Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է:

Դավիթն այն մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտելիս երբեք դրանցից հետ չի կանգնել, չի վախեցել ճնշումներից և սպառնալիքներից:

Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031