Դատարանը մերժել է «Բարև Երևանի» հայցը
Երեկ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրեց «Բարև Երևան» դաշինքի հայցադիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: (13-րդ ընտրատարածքի աղյուսակը ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներին, այսօր կցվում են 12-րդ եւ 7-րդ ընտրատարածքների աղյուսակները):
Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը Վարչական դատարան է ներկայացվել 9 հատորներով՝ շուրջ հազար էջ ընդահանուր ծավալով:
4-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 114 թերթ, 6-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 77 թերթ, 7-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 134 թերթ, 8-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը՝ 117 թերթ, 9-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 98 թերթ, 10-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 65 թերթ, 12-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 57 թերթ, 13-րդ ընտրատարածքի վերաբերյալ հատորը 126 թերթ:
Ի տարբերության նախկին ընտրությունները վիճարկած հայցադիմումների եւ դրանց կից դատարաններ ներկայացված փաստական նյութի, ներկա հայցադիմումի ողջ փաստական նյութը քաղված է բացառապես չորս աղբյուրներից՝ ա/ ՏԸՀ գրանացամատյանների պատճեններ, բ/ հատուկ կարծիքների եւ արձանագրությունների պատճեններ, գ/ վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, դ/ Transparency Internatiօnal ՀԿ դիտորդների վկայություններ:
Լրատվամիջոցների հրապարակումներին, ոստիկանության տեղեկանքներին հղումները առանձնացվել են մեկ առանձին հատորում:
«ՏԸՀ-ների շուրջ 80 տոկոսում արձանագրված վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող ընտրախախտումների պարագայում ԸԸՀ-ների և ԿԸՀ-ի կողմից դրանք անտեսելը, եւ ԿԸՀ «12 մայիսի, 2013թ.» թիվ 112-Ա որոշման կայացումը վկայում է, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվել են ՀՀ
Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները»,- ասված է հայցադիմումում, ինչից ելնելով էլ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը խնդրել է ՀՀ վարչական դատարանին անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ «2013թ. մայիսի 12-ի» N 112-Ա որոշումը 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
«Բարև Երևան» նախընտրական շտաբ