Բաժիններ՝

40-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են հուլիսի 31-ի առավոտյան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։

Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս