Բաժիններ՝

Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը խափանվել է մալուխային թունելում բռնկված հրդեհի հետևանքով

Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում երկաթուղային երթևեկության զգալի խափանումներ են եղել մալուխային թունելում բռնկված հրդեհից հետո, որը, իշխանությունների կարծիքով սաբոտաժ է եղել: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը:

Քննիչները բացառել են պատահականությունը և հայտնել, որ պետական անվտանգության բաժինը հետաքննում է միջադեպը բոլոր ուղղություններով։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ թունելում, ենթադրաբար, տեղադրված է եղել բռնկում առաջացնող սարք, որը վնասել է մոտ 60 մետր մալուխ, որը պետք է փոխարինվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031