«Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել փաստը, եթե ոչ՝ խոշտանգում. Սա Արմեն Աշոտյանին ամենազազրելի մեթոդներով քաղաքական հետապնդման ենթարկելու հերթական վկայությունն է». Մերի Հարությունյան

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել փաստը, եթե ոչ՝ խոշտանգում, երբ տնային կալանքի տակ գտնվող մարդուն արդեն մեկ ամիս կամ ավելի չեն թույլատրում իր առողջական խնդիրները կարգավորելու համար այցելել բժշկի. պատկան մարմինները պարզապես չեն ուղեկցում և դատարանին որևէ հիմնավորում չեն էլ ներկայացնում, թե ինչ պատճառով դա չեն անում:

Իսկ փաստաբանների միջնորդությունը դատարանին՝ որևէ ձև գտնել մարդու առողջական խնդիրը լուծելու համար և չտանել առողջական վիճակի վատթարացման, մերժվում է: Միակ բանը, որ դատարանը հանձն է առնում իրականացնել՝ հետաքրքրվելն է ոստիկանությունից, թե ինչո՞ւ կալանավորին չեն ուղեկցել ատամնաբուժարան:

Սա Արմեն Աշոտյանին ամենազազրելի մեթոդներով քաղաքական հետապնդման ենթարկելու հերթական վկայությունն է:

Մարդու իրավունքները, այդ թվում՝ առողջապահական, կոպտորեն և ցինիկաբար ոտնահարվում են, առանց որևէ բացատրության, և դա որևէ մեկին չի անհանգստացնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031