Բաժիններ՝

Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր ասպեկտներ: Ռուսական կողմը հաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

Պուտինը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, նրա ներքին քաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը՝ բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի հարգման միջոցով:

Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային լուծումներ գտնելուն նպաստելու համար:

Առաջնորդները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031