Բաժիններ՝

Ստեփան Դեմիրճյան. ՀԱԿ-ի հետ կապված հարցերն ուղղեք ՀԱԿ-ին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ձայներին, ասել է.

«Մենք ճիշտ էինք համարում ընդդիմության միասնական մասնակցությունը միասնական ցուցակում, այդ դեպքում ակնհայտ էր, որ ընդդիմությունը շատ լուրջ շանսեր կունենար հաղթելու, նույնիսկ ընտրակաշառքի, կեղծիքների պարագայում: Դրա համար էլ ՀԺԿ-ն չմասնակցեց ընտրություններին: Մենք չենք քննադատում նրանց, ովքեր մասնակցեցին, բայց, կարծում եմ, ճիշտ տարբերակը սա էր»:

Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, մասնավորապես  ՀԱԿ-ը՝ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար: «ՀԱԿ-ի հետ կապված հարցերն ուղղեք ՀԱԿ-ին, իսկ ՀԺԿ-ն, ցավոք, բաց թողեց ընտրությունները, բայց, հուսով եմ, կպայքարի և կմասնակցի մյուս ընտրություններին»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս