Ո՞վ էր հերյուրանք տարածողը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթեթը գրում է. «Ուղիղ երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, Սերժ Աարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր գազի թանկացման թեմային: Նա անարգանքի սյունին գամեց նման լուրեր տարածողներին:
«Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են. որ այս երկիրը խնդիրներ ունենա: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Բայց այն, որ գազի թանկացումը անխուսափելի է, մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում նաև մեր թերթը, «չարախնդում էին» դեռ մեկ տարի աոաջ: Ի՞նչ է, բոլորը Նոստրադամո՞ւս էին կտրել: Ոչ, պարզապես նայում էին ՀՀ մաքսային ծառայության հրապարակած թվերը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ գազը Ոուսաստանից մատակարարվում է շատ ավելի բարձր գնով, քան պաշտոնապես հայտարարվում էր: Եվ դա անխուսափելիորեն հանգեցնելու էր ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագնի բարձրացմանը:
Այդ մասին, ավելի քան որևէ մեկը, տեղեկացված էր նաև Սերժ Սարգսյանը: Բայց նրա նման արձագանքը՝ «բամբասանքներ», «հերյուրանքներ», խոսում է ընդամենը մի բանի մասին՝ գործող իշխանությունը ոչ միայն հետաձգում էր սակագնի բարձրացումը, այլ նաև խուսափում էր այդ թեման քննարկելուց՝ միայն պարզունակ պոպուլիզմից դրդված:
Ընտրությունների շրջանում սակագնի բարձրացման հետևանքով նա էլ ավելի մեծ ընտրակաշառքներ, ավելի շատ կեղծիքներ պետք է իրականացներ իր ուզած թվերը նկարելու համար: Եվ դա հասկանալի է:
Գազի սակագնի ավելի քան 60 տոկոսով բարձրացումը գնաճային նոր ալիք է բարձրացրել: Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ սկսել է քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Որքանով կթանկանա այն, դեռ դժվար է հաշվարկել բայց որ կթանկանա՝ հաստատ: Հաստատ է նաև, որ կթանկանա տրանսպորտը Այժմ խոսակցություններ են գնում, որ երթուղայինների ուղեվարձը կարող է դաոնալ նույնիսկ 200 դրամ: Գազի, էներգիայի, տրանսպորտի թանկացումը իր հետ հանգեցնելու է թերևս բոլոր ապրանքների թանկացմանը:
Եվ դա այն դեպքում, որ այս տարվա պետական բյուջեով աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: Իհարկե, խոսակցություններ կան, որ աշխատավարձերի բարձրացումներ կարող են լինել, բայց թանկացումները այնպիսի չափերի են լինելու, որ աշխատավարձերի բարձրացումը դա չի փոխհատուցի:
Սի խոսքով, Հայաստանը ակնհայտորեն մտնում է նոր փուլ՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական, որն արդեն ունի իր անունը՝ «Ապահով Հայաստան»»: