
Չինաստանը մտահոգություն է հայտնել Թաիլանդի և Կամբոջայի միջև լարվածության առնչությամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 24-ին հայտարարել է, որ խորապես մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և հույս ունի, որ երկու կողմն էլ պատշաճ կերպով կլուծեն խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Մենք խորապես մտահոգված ենք ներկայիս զարգացումներով և հույս ունենք, որ երկու կողմերն էլ կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով», – ասել է Գուո Ցզյակունը։
Նա նաև նշել է, որ Չինաստանը կառուցողական դեր կխաղա լարվածության թուլացման խթանման գործում։
«Պեկինն իր ձևով արել է և կշարունակի անել ամեն ինչ՝ խաղաղությունն ու երկխոսությունը խթանելու, ինչպես նաև իրավիճակի մեղմացման և սառեցման գործում կառուցողական դեր խաղալու համար», – հավելել է Գուոն։