Բաժիններ՝

Ջրաշենում շունը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ, այդ թվում 1 երեխա

Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել, երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ։

Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացել են վնասազերծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031