Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում, կամ՝ Նիկոլին ու ՀՀ թշնամիներին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վեհափառին ու Մայր Աթոռը պաշտպանելով՝ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայրենիքին ու Եկեղեցուն, Նիկոլի հետևից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին։

Նիկոլն իրեն դրել է կամ Ներոնի, կամ Պապ թագավորի, կամ էլ՝ Մարտին Լյութերը տեղը։

Բայց դրանցից ոչ մեկի, նույնիսկ Ներոնի հետ չի կարող համեմատվել։

Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է. նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան, ինչպես նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։

Իսկ ի՞նչ է արել Նիկոլը։

Հազարավոր զոհերի պատճառ է դարձել։

Շենացած հայկական Արցախը հանձնել է Ալիևին։

120.000 արցախայերի բռնագաղթի ժամանակ անգործություն է դրսևորել։

Հայաստանի թրքացման խորհրդանիշի է վերածվել։

Մարտահրավեր է նետել ՀՀ Սահմանադրությանն ու Եկեղեցուն։

Սա վաղուց այլևս քաղաքական ու կուսակցական թեմա չէ։

Սա արժեքային ու անվտանգային հարց է։

Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում, կամ՝  Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին։

Ընտրություն պետք է կատարենք յուրաքանչյուրս։

Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել, իսկ՝ դո՞ւք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031