Բաժիններ՝

Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Արտաքսվածների թվում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Գործակալության հաղորդմամբ՝ գործող օրենսդրության համաձայն նրանց անորոշ ժամանակով արգելվել է մուտք գործել Վրաստան։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Վերջինիս լիազորություններից են Վրաստանում առանց օրինական հիմքերի բնակվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց արտաքսման ապահովումը», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031