Փրկարարներն «ուշացել» են. քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել լճից
Մայիսի 15-ին, ժամը 13.06-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի լիճն է ընկել քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1957թ. ծնված Մ.Ավակիմյանն ինքնուրույն դուրս է եկել լճից: