Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով խոշոր ավտովթարի գործը ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն
Այսօր՝ մայիսի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից հարուցված քրեական գործը, որը վերաբերում էր երեկ՝ մայիսի 14-ին, Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարին, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից մայիսի 14-ին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել էր երեկ՝ ժամը 10:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat 03 ԼՏ 096 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացավ Ռ. Աբրահամյանը, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով էլ ոստիկանության մայոր էր: Պարզվել էր նաև, որ հիվանդանոց էին տեղափոխվել Isuzu-ի վարորդ, 39-ամյա Սոս Օհանյանը, ով փրկարար ծառայության աշխատակից է, 28-ամյա Արթուր Մանուկյանը և Տարիել Քեշիշյանը, ով ըստ տեղեկությունների, փաստաբան է: Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 03 ԼՏ 096 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան էր եղել, ով Նուբարաշենից ընթանալիս էր եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել էր Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ էր բախվել Fiat-ին: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի մասին տեղեկացվել էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ում հանձնարարականով, ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արշակ Վարդանյանը և Երևան քաղաքի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Զազարյանը: Տեղում երթևեկությունը կանոնավորելու նպատակով ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ Ռաֆիկ Սադյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Նուբարաշենի և Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը: Վթարի վայր էր ժամանել ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Ոստիկանությունը պարզում էր վիրավոր անձանց ինքնությունը: Վթարի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի