«Բարև Երևան»-ը՝ ընդդեմ ԿԸՀ-ի
«Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
« «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը: Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը: Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ: Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին: Նաև տեղեկացնում ենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով»:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն