Մհեր Գրիգորյանը ԵՄ-ում ՀՀ առաքելությունում «Խաղաղության խաչմերուկի» մասին մտքեր է փոխանակել

Մհեր Գրիգորյանը Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին:

Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներքո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ենթակառուցվածքների արդիականացման հեռանկարների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031