Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը փաստորեն հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից։

Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։

Սա սոսկ տեղային զինված բախում չէ, այլ հաշվի առնելով ռազմաքաղաքական դերակատարների և շահառուների բազմազանությունը, զարգացման մի քանի հնարավոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։

Սա է այսօրվա հարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ և անսպասելի վերադասավորումներ»։

 

Տեսանյութեր

Լրահոս