Մհեր Գրիգորյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը:

Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին երկուստեք ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031