Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Վաշինգտոն

Իսրայելի նախարար Իսրայել Կացն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, հաղորդում է Times of Israel-ը։

Կացը կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և այլ պաշտոնյաների հետ։

«Այցի ընթացքում պաշտպանության նախարարն իր գործընկերոջ հետ կքննարկի անվտանգության և քաղաքականության մի շարք հարցեր, հիմնականում՝ Իրանը և այլ տարածաշրջանային սպառնալիքներ, գնումների հարցեր և լրացուցիչ ռազմավարական համագործակցություն»,- ասված է Կացի գրասենյակի հայտարարության մեջ։

Կացին կուղեկցեն Պաշտպանության նախարարության տնօրեն գեներալ Ամիր Բարամը, Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ղեկավար, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը, ԱՄՆ-ում Իսրայելի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Հիդայ Զիլբերմանը և Կացի ռազմական քարտուղար, բրիգադի գեներալ Գայ Մարչիսենոն։

«Պաշտպանության նախարարը կշարունակի իր այցի ընթացքում ուշադիր հետևել Սիրիայում անվտանգության ոլորտում զարգացումներին», – հավելել է նրա գերատեսչությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031