Բաժիններ՝

Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալն ու դասակաի հրամանատարը Mitsubishi-ով վթարի են ենթարկվել

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Սարգսյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼD 362 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածի պատնեշին, այնուհետև՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Սարգսյանն ու ուղևոր, 34-ամյա Գևորգ Հակոբյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Իջևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ծառայում է Իջևանի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ, կոչումով մայոր է, իսկ ուղևորը՝ նույն զորամասում դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Նույն վաշտի տեսուչներ Արա Մարտիրոսյանի և Էդգար Գրիգորյանի կանչով վթարի վայր են ժանմանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժանմունքի պատասխանատուները, քանի որ վթարի փաստով զբաղվելու են իրենք:

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս