Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին. մամուլ

««Մինչև այսօր էլ հայտարարված էր, որ ընդդիմություն չէ, այլընտրանք է»,- երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում ասեաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.

«Հարցին՝ մինչ այսօր մտավախություններ չկայի՞ն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, Գալուստ Սահակյանն ասաց. «Դե, եթե դառնար՝ կդառնար: Բայց ինքը վերահաստատեց, որ ընդամենն այլընտրանք է»:

Հարցին՝ ՀՀԿ-ին դա ոգևորո՞ւմ է, ասաց. «Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարևորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս