Բաժիններ՝

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել (մոտ 20մ) շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031