Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։

«Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ինչպես նշվել է նախկինում, մենք ողջունել էինք 2025 թվականի մարտին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու ճանապարհին։

Կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն տրամադրել, եթե կողմերն այդ մասին խնդրեն», – հայտարարել է Անիտա Հիպերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031