Բաժիններ՝

Ինչ-որ բան տեղի կունենա. Դոնալդ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ նոր գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, սակայն խուսափել է մանրամասներ հաղորդելուց: Հայտարարությունը նա հնչեցրել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Անդրադառնալով Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտի ռուսական ուժերի ենթադրյալ հարվածի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Գիտեմ։ Կտեսնեք, որ ինչ-որ բան տեղի կունենա»: Թրամփը զերծ է մնացել այս հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններից:

Հուլիսի 10-ին Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ առաջիկա երկուշաբթի պատրաստվում է կարևոր հայտարարություն անել Ռուսաստանի վերաբերյալ՝ նշելով, որ հիասթափված է Ուկրաինայում կարգավորման գործընթացից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031