«Ինչ տեսնում եք Հայաստանում այս օրերին՝ լրիվ համապատասխանում է թուրքի նպատակներին». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ զարմացնում է միայն մի բան, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք զարմանում են այն հատուկ գեներացվող անասնական իրավիճակին, որին մենք ականատես ենք։

Ժողովուրդ ջան, անկեղծ, դուք կարծում եք, որ սրանք ունեն ինչ-որ «կարմիր գծե՞ր»։

Մեղա քեզ, Տեր Աստված։

Հա, մեկ էլ մի բան, այս հակաքրիստոնեական, հակապետական, հակահայկական եռուզեռի մեջ մի մոռացեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նախատեսում է մի կողմից մասնատել մեզ, կիսելով Սյունիքը մեջտեղից, անունը դնելով «խաղաղության ճանապարհ» (ինչը իրականում լինելու է «Զանգեզուրի միջանցք»-ի տեսքով։
Մյուս կողմից բնակեցնելու Հայաստանը քոչվոր թյուրքալեզու ցեղերով ։

Իսկ ինչ տեսնում եք Հայաստանում այս օրերին՝ լրիվ համապատասխանում է թուրքի նպատակներին»։

Տեսանյութեր

Լրահոս