«Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմությունը. ասել է թե՝ ջանք ու եռանդ չի խնայել հաջողության հասնելու համար». Ջուլֆալակյան 

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը:

Պատուհասը հայտարարում է, որ նախկինում գաղութ էինք (կապիտուլացիայից առաջ), հիմա անկախ, ինքնիշխան:

Ըստ նրա, դրան հասել ենք 44-օրյա պատերազմում պարտվելուց և 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի վերջնական հանձնումից հետո:

Հայաստանի վարչապետը՝ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը, այդ պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմություն❗️

Ասել է թե՝ ջանք ու եռանդ չի խնայել, հաջողության հասնելու համար:

Այդ հաջողությունը ներառում է Արցախի հանձնումն իր ամբողջ հարստությամբ, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, ռազմական և տնտեսական կորուստը, պետության միջազգային կարևորության աննկարագրելի անկումը, անվտանգային առումով գերխոցելի դառնալը…

Անձնական հաջողության «նախանձելի» օրինակ ցանկացած քաղաքական գործչի համար:

Դատե՛ք յուրաքանչյուրդ:

Այդ ամենը հաջողություն համարող անձն արդյո՞ք իրականում Հայաստանի շահերն է ներկայացնում:

Եվ երկրորդ. միթե՞ դա ինքնիշխանության ցուցիչ է, և ու՞մ է պետք նման «ինքնիշխանությունն» առհասարակ:

Հ.Գ. Ինչքան «գեղեցիկ» կդառնա այդ անձնական հաջողության պատմությունը, երբ ավարտին հասցնի Հայոց պետականության ոչնչացնումը և դրա համար ստանա Նոբելյան մրցանակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս