Ուշագրավ դրվագ. Միքայել սրբազանի եւ կաթողիկոսի ճանապարհը փակած կինը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետի զոքանչն էր. aravot.am

aravot.am-ը գրում է. Հունիսի 27-ին, երբ ԱԱԾ ծառայողները գործողություններ էին սկսել Սուրբ Էջմիածնում՝ Վեհարանի դիմաց, եւ փորձում էին բիրտ ուժով այնտեղից քննչական մարմին տանել Միքայել սրբազանին, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին այնտեղ իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Միքայել սրբազանին:

Այս աջակցության քողի տակ մի ուշագրավ դրվագ բաց թողնվեց հանրության ուշադրությունից: Հավատացյալների շարքերում երեք կանայք կանգնել էին Վեհարանի դարպասների դիմաց, ձեռքը դրել փականին եւ թույլ չէին տալիս Միքայել սրբազանին դուրս գալ Վեհարանի դարպասներից:

aravot.am-ի տեղեկություններով՝ կանանցից մեկը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կնոջ մայրն է:

Նա հաստատեց այդ տեղեկությունը:

Քաղաքագետին խնդրեցինք մեկնաբանել զոքանչի գործողությունները՝ հետաքրքրվելով արդյո՞ք սադրիչ քայլ չէր նրա զոքանչի կողմից արվածը՝ հաշվի առնելով, որ ակնհայտ է՝ ինչ կլիներ, եթե սրբազանը չներկայանար քննչական մարմին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031